«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Աստված կնոջը ստեղծեց տղամարդու, իսկ տղամարդուն՝ կնոջ համար

Աստված կնոջը ստեղծեց տղամարդու, իսկ տղամարդուն՝ կնոջ համար
16.11.2014 | 14:50

(կամ արձագանք Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆԻ «Վաղուց պիտի հիշեիք դրանց մորը, հա՛յ տղամարդիկ» հրապարակմանը)

Աստված իր կերպարանքով ու նմանությամբ մարդ ստեղծեց՝ «արու և էգ ստեղծեց նրանց ու ասաց՝ աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրացե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդոց 1, 27-28):
Իսկ մարդկությանը տրված տասը պատվիրաններում Աստված ապսպրեց. «Մ՛ի շնացիր» (Ելք 20,14):
Իմա՝ Աստված ասաց՝ իշխեցե՛ք անասունների վրա, չասաց «անասնացե՛ք»: Ասաց՝ «մի՛ շնացիր», չասաց՝ «շնացի՛ր»: Հետևաբար՝ Աստված կնոջը ստեղծեց տղամարդու, իսկ տղամարդուն՝ կնոջ համար: ՈՒ ո՛չ թե տղամարդուն՝ տղամարդու, իսկ կնոջը՝ կնոջ համար:
Մարդու իրավունքները դրոշակ դարձրած և պոռնկությունը պաշտպանող ու քարոզող բոլոր գրանտակերներին ուղղենք մի հարց՝ «սեռական փոքրամասնություն» կոչված պժգալի բացիլի հանգով ինչո՞ւ չպաշտպանել այլ «փոքրամասնությունների»՝ գողերի, մարդասպանների, ամենատարբեր սրիկաների ու տականքների իրավունքները ևս: Թվարկված «փոքրամասնություններն» ինչո՞վ են զիջում իգացող արուին կամ իրեն արու մատուցող էգին: Երկուսն էլ եղկելի են հավասարապես:


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 28690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ